Անցնել բովանդակությանը

Հոդված 18

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 18

1. Բեռի` 17-րդ հոդվածի 2-րդ կետում նշված հանգամանքներից առաջացած վնասները, կորուստը կամ ուշացումը ապացուցելու հոգսը կրում է փոխադրողը:

2. Եթե փոխադրողն ապացուցում է, որ ստեղծված հանգամանքներում բեռի կորուստը կամ վնասվելը կարող էին 17-րդ հոդվածի 4-րդ կետում նշված մեկ կամ մի քանի հատուկ ռիսկերի հետևանք լինել, ենթադրվում է, որ դա տեղի է ունեցել դրանց հետևանքով: Այնուամենայնիվ, պահանջ ներկայացնողը իրավունք ունի ապացուցելու, որ մասնակի կամ լրիվ վնասը այդ ռիսկերից և ոչ մեկի արդյունք չի եղել:

3. Այս ենթադրությունը չի կիրառվում 17-րդ հոդվածի 4-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված դեպքում, եթե առկա է անբնական պակասորդ, կամ եթե կորել է կապոցը:

4. Եթե փոխադրումն իրականացվում է այնպիսի տրանսպորտային միջոցով, որը հատուկ սարքավորված է բեռը տաքությունից, ցրտից, ջերմաստիճանային փոփոխություններից կամ օդի խոնավությունից պաշտպանելու համար, փոխադրողն իրավունք չունի պահանջելու 17-րդ հոդվածի 4-րդ կետի «դ» ենթակետով նախատեսված առավելությունը, եթե նա չի ապացուցում, որ ձեռնարկել է վերոնշյալ սարքավորման ընտրության, պահպանման և օգտագործման այն բոլոր միջոցները, որոնք պարտավոր էր ձեռնարկել` հաշվի առնելով հանգամանքները, և գործել է իրեն տրված հատուկ հրահանգների համաձայն:

5. Փոխադրողն իրավունք չունի պահանջելու 17-րդ հոդվածի 4-րդ կետի «զ» ենթակետով նախատեսված առավելությունը, եթե նա չի ապացուցում, որ ձեռնարկել է բոլոր միջոցները, որոնք պարտավոր էր ձեռնարկել` հաշվի առնելով հանգամանքները, և գործել է իրեն տրված հատուկ հրահանգների համաձայն:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։