Անցնել բովանդակությանը

Հոդված 30

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 30

1. Եթե ստացողն ընդունում է բեռն առանց փոխադրողի հետ դրա վիճակի պատշաճ ստուգման կամ կորուստը կամ վնասը նշող վերապահում չի ներկայացնում նրան ոչ ուշ, քան բեռի ընդունման պահին, այն դեպքում, երբ կորուստը կամ վնասը ակնհայտ են, և ոչ ուշ, քան բեռի ընդունման պահից հետո 7 օրվա ընթացքում, չհաշված կիրակի և տոնական օրերը, այն դեպքում, երբ կորուստը կամ վնասը ակնհայտ չեն, նրա կողմից բեռի ընդունման փաստը հանդիսանում է ապացույց, որ նա ստացել է բեռը բեռնագրում նկարագրված վիճակում: Ոչ ակնհայտ կորստի և վնասի դեպքում վկայակոչված վերապահումները ներկայացվում են գրավոր:

2. Երբ բեռի վիճակը բեռը ստացողի և փոխադրողի կողմից պատշաճ կերպով ստուգվել է, ստուգման արդյունքներին հակասող ապացույցները թույլատրվում են միայն այն դեպքում, երբ կորուստը կամ վնասը ակնհայտ չեն և այն պայմանով, որ բեռն ստացողը պատշաճ կերպով գրավոր վերապահումներն ուղարկել է փոխադրողին ստուգման օրվանից հետո յոթ օրվա ընթացքում` չհաշված կիրակի և տոնական օրերը:

3. Առաքման ուշացման համար փոխհատուցում չի վճարվում` բացառությամբ այն դեպքերի, երբ վերապահումը ներկայացվել է փոխադրողին քսանմեկ օրվա ընթացքում` սկսած այն ժամկետից, երբ բեռը հանձնվել է ստացողի տնօրինությանը:

4. Սույն հոդվածով սահմանված ժամկետները հաշվարկելիս, կախված հանգամանքներից, չեն ներառվում առաքման, ստուգման կամ բեռը ստացողի տնօրինությանը հանձնելու օրերը:

5. Փոխադրողը և ստացողն իրար տրամադրում են համապատասխան հարմարություններ` բոլոր անհրաժեշտ հետազոտությունները և ստուգումները կատարելու համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։