Անցնել բովանդակությանը

Հոդված 17

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 17

1. Փոխադրողը պատասխանատվություն է կրում բեռի լրիվ կամ մասնակի կորստի կամ վնասվելու համար, որոնք տեղի են ունեցել փոխադրման համար բեռի ընդունման պահից մինչև առաքման պահը, ինչպես նաև բեռի առաքման ցանկացած ուշացման պատճառով:

2. Փոխադրողը, այնուամենայնիվ, ազատվում է պատասխանատվությունից, եթե բեռի կորուստը, վնասվելը կամ ուշացումը տեղի են ունեցել պահանջ ներկայացնողի սխալ գործողության կամ անփութության պատճառով, պահանջ ներկայացնողի հրահանգների հետևանքով, որոնք կապ չունեն փոխադրողի սխալ գործողության կամ անփութության հետ, բեռին հատուկ թերության պատճառով կամ այն հանգամանքների պատճառով, որոնցից փոխադրողը չէր կարող խուսափել և չէր կարող կանխել դրանց հետևանքները:

3. Փոխադրողը չի ազատվում պատասխանատվությունից այն տրանսպորտային միջոցի թերության պատճառով, որն օգտագործում է փոխադրումներ իրականացնելու համար, կամ այն անձի սխալ գործողության կամ անփութության պատճառով, որից վարձել է ավտոմեքենան, կամ վերջինիս գործակալների և աշխատակիցների պատճառով:

4. 18-րդ հոդվածի 2-րդից 5-րդ կետերի պայմանով փոխադրողն ազատվում է պատասխանատվությունից, երբ կորուստը կամ վնասվելը հատուկ ռիսկի հետևանք են` անմիջականորեն կապված հետևյալ` մեկ կամ մի քանի հանգամանքների հետ.

ա) բաց, անծածկ տրանսպորտային միջոցների օգտագործման դեպքում, եթե այդպիսի օգտագործումը հատուկ համաձայնեցված և նշված է եղել բեռնագրում,

բ) փաթեթավորման բացակայության կամ թերության համար` այն բեռների դեպքում, որոնք իրենց բնույթով ենթակա են փչացման կամ վնասվելու չփաթեթավորման կամ ոչ պատշաճ փաթեթավորման ժամանակ,

գ) ուղարկողի կամ ստացողի կամ ուղարկողի կամ բեռն ստացողի անունից գործող անձանց կողմից բեռի մշակման, բարձման, պահեստավորման կամ բեռնաթափման դեպքերում,

դ) որոշակի տեսակի բեռների բնական հատկությունների դեպքում, որոնք ենթարկում են բեռը լրիվ կամ մասնակի կորստի կամ վնասման, մասնավորապես, ջարդվելու, ժանգոտվելու, փտելու, չորանալու, ջրազրկման, նորմալ կորստի կամ ցեցերի կամ վնասատուների հետևանքով,

ե) կապոցների նշանների կամ համարների անբավարարության կամ անհամապատասխանության պատճառով,

զ) խոշոր եղջերավոր անասունների փոխադրման ժամանակ:

5. Եթե, սույն հոդվածի համաձայն, փոխադրողը պատասխանատվություն չի կրում վնաս, կորուստ կամ ուշացում առաջացրած գործոնների առումով, ապա նա պատասխանատվություն է կրում միայն այն գործոնների չափով, որքանով սույն հոդվածով նախատեսված գործոնները, որոնց համար նա պատասխանատու է, նպաստել են վնասի, կորստի կամ ուշացման առաջացմանը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։