Հոդված 31
Հոդված 31
1. Սույն Կոնվենցիայի շրջանակներում փոխադրման հետ կապված դատավարությունների ժամանակ հայցվորը կարող է հայցը ներկայացնել կողմերի միջև պայմանագրով նշանակված` պայմանավորվող երկրի ցանկացած դատարան կամ տրիբունալ և, ի լրումն, կարող է դիմել այն երկրի դատարաններ կամ տրիբունալ, որի տարածքում`
ա) պատասխանող կողմը սովորաբար բնակվում է, կամ որտեղ գտնվում է նրա հիմնական առևտրային ձեռնարկությունը կամ մասնաճյուղը կամ գործակալությունը, որոնց միջոցով կնքվել է փոխադրման պայմանագիր, կամ
բ) գտնվում է փոխադրողի կողմից բեռի ընդունման վայրը կամ առաքման նշանակման վայրը:
2. Երբ սույն հոդվածի 1-ին կետում նշված բողոքի վերաբերյալ հայցը գտնվում է սույն կետի դրույթներով իրավասու դատարանի վարույթում, կամ երբ այդպիսի բողոքի վերաբերյալ դատարանը որոշում է կայացրել, միևնույն կողմերի միջև միևնույն հիմնավորումներով չի կարող նոր հայց ներկայացվել` բացառությամբ այն դեպքերի, երբ այն դատարանի կամ տրիբունալի որոշումը, որին ներկայացվել է առաջին հայցը, կատարման ենթակա չէ այն երկրում, որտեղ սկսվում է նոր դատավարություն:
3. Երբ սույն հոդվածի 1-ին կետում նշված հայցերի վերաբերյալ որոշումը, որը կայացվել է սույն Կոնվենցիայի Պայմանավորվող կողմ հանդիսացող երկրի դատարանի կամ տրիբունալի կողմից, ենթակա է կատարման այդ երկրում, ապա այդ որոշումը կատարման ենթակա է դառնում նաև ցանկացած այլ Պայմանավորվող կողմ հանդիսացող երկրում` համապատասխան երկրում նախատեսված պաշտոնական ձևակերպումները կատարելուց հետո: Այդ ձևակերպումները չեն թույլատրում գործի էության վերանայում:
4. Սույն հոդվածի 3-րդ կետի դրույթները կիրառվում են դատավարություններից հետո կայացված որոշումների, հայցվորի օգտին հեռակա կայացված որոշումների և դատարանների կողմից հաստատված հաշտարար որոշումների նկատմամբ, սակայն չեն կիրառվում ժամանակավոր որոշումների կամ կորստի փոխհատուցման վերաբերյալ ընդունված որոշումների նկատմամբ` ի լրումն հայցվորի ծախսերի, որի հայցն ամբողջությամբ կամ մասամբ մերժվել է:
5. Սույն Կոնվենցիայի շրջանակներում փոխադրման հետ կապված դատավարությունների ժամանակ ծախսերի վճարման երաշխիքների ներկայացում չի պահանջվում Պայմանավորվող կողմերի այն քաղաքացիների կողմից, որոնց մշտական բնակության վայրը կամ ձեռնարկության վայրը գտնվում են այդ երկրներից մեկում: