Հոդված 32
Հոդված 32
1. Սույն Կոնվենցիայի շրջանակներում փոխադրման հետ կապված հայցի վաղեմության ժամկետի սահմանափակումը կազմում է մեկ տարի: Սակայն կանխամտածված անօրինական գործողությունների դեպքում կամ պարտավորությունների այնպիսի սխալ կատարման դեպքում, որը, համաձայն գործը քննող դատարանի կողմից կիրառվող օրենքի, համարժեք է մտածված անօրինական գործողություններին, հայցի վաղեմության ժամկետը կազմում է երեք տարի: Հայցի վաղեմության ժամկետը սկսվում է`
ա) մասնակի կորստի, վնասի կամ առաքման ուշացման դեպքում` առաքման օրվանից,
բ) ամբողջ բեռի կորստի դեպքում` համաձայնեցված ժամկետի լրանալուց սկսած` երեսուներորդ օրվանից կամ, եթե համաձայնեցված ժամկետ չկա, փոխադրողի կողմից բեռի ընդունման օրվանից սկսած` վաթսուներորդ օրվանից,
գ) մյուս բոլոր դեպքերում` փոխադրման պայմանագիր կնքելու օրվանից սկսած` եռամսյա ժամկետը լրանալուց հետո:
Հայցի վաղեմության ժամկետի սկսվելու օրը չի մտնում այդ ժամանակահատվածի մեջ:
2. Գրավոր բողոքը դադարեցնում է հայցի վաղեմության ժամկետը մինչև այն օրը, երբ փոխադրողը գրավոր կերպով մերժում է պահանջը և վերադարձնում դրան կցված փաստաթղթերը: Բողոքի մասնակի ընդունման դեպքում հայցի վաղեմության ժամկետը վերականգնվում է միայն բողոքի այն մասի առումով, որը հանդիսանում է վեճի առարկա: Բողոքի ստացման կամ դրան պատասխանելու, ինչպես նաև փաստաթղթերի վերադարձի ապացուցման պարտականությունը ընկած է այն կողմի վրա, որը հիմնվում է այդ փաստերի վրա: Հայցի վաղեմության ժամկետը չի դադարեցվում նույն առարկայի հիման վրա հետագա բողոքների ներկայացման պատճառով:
3. Սույն հոդվածի 2-րդ կետի դրույթների պայմանով հայցի վաղեմության ժամկետի երկարաձգումը կանոնակարգվում է գործը քննող դատարանի կամ տրիբունալի օրենքով: Նույն օրենքը կանոնակարգում է նաև հայցի ներկայացման իրավունքների վերսկսումը:
4. Հայցի ներկայացման իրավունքը, որը խոչընդոտվել է ուշացման պատճառով, չի կարող իրականացվել որպես հակընդդեմ հայց կամ առարկություն: