Անցնել բովանդակությանը

Հոդված 46

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 46

1. Յուրաքանչյուր երկիր վավերագիրը կամ միանալու մասին փաստաթուղթը ի պահ հանձնելիս կամ դրանից հետո` ցանկացած ժամանակ, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին ուղարկված ծանուցմամբ կարող է հայտարարել, որ սույն Կոնվենցիան տարածվում է բոլոր կամ որոշ տարածքների վրա, որոնց արտաքին հարաբերությունների համար ինքը պատասխանատվություն է կրում: Կոնվենցիան տարածվում է ծանուցման մեջ նշված տարածքի կամ տարածքների վրա վերոնշյալ ծանուցումը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի ստանալուց իննսուն օր հետո կամ, եթե մինչև այդ օրը Կոնվենցիան չի մտել ուժի մեջ, նրա ուժի մեջ մտնելու օրվանից:

2. Յուրաքանչյուր երկիր, որը, նախորդ կետի համաձայն, հայտարարություն է ներկայացրել այն մասին, որ սույն Կոնվենցիան կիրառվում է այն տարածքներում, որոնց արտաքին հարաբերությունների համար ինքը պատասխանատվություն է կրում, կարող է, 44-րդ հոդվածի դրույթների համաձայն, չեղյալ հայտարարել Կոնվենցիան այդ տարածքների նկատմամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։