Անցնել բովանդակությանը

Հոդված 14

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 14

1. Եթե մինչև առաքման նշանակման վայր բեռի հասնելը պայմանագրի կատարումը, բեռնագրով սահմանված պայմանների համաձայն, որևէ պատճառով դարձել է կամ դառնում է անհնարին, փոխադրողը պարտավոր է հրահանգներ պահանջել 12-րդ հոդվածին համապատասխան բեռը տնօրինելու իրավունք ունեցող անձից:

2. Այնուամենայնիվ, եթե հանգամանքները հնարավորություն են տալիս փոխադրումը կատարել բեռնագրով նախատեսված այլ պայմաններով, և եթե փոխադրողը չի կարողացել 12-րդ հոդվածին համապատասխան ժամանակին բեռը տնօրինելու իրավունք ունեցող անձից հրահանգ ստանալ, ապա փոխադրողը ձեռնարկում է իրեն առավել նպատակահարմար թվացող միջոցներ, որոնք բխում են բեռը տնօրինելու իրավունք ունեցող անձի շահերից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։