Անցնել բովանդակությանը

Հոդված 28

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 28

1. Այն դեպքում, երբ, կիրառելի օրենքի համաձայն, սույն Կոնվենցիայի շրջանակներում իրականացվող փոխադրումից առաջացած կորուստը, վնասը կամ ուշացումը հանգեցնում են արտապայմանագրային բողոքի, փոխադրողը կարող է հիմնվել սույն Կոնվենցիայի դրույթների վրա, որոնք բացառում են իր պատասխանատվությունը, կամ այն դրույթների վրա, որոնք սահմանում կամ սահմանափակում են վճարման ենթակա փոխհատուցումը:

2. Այն դեպքերում, երբ կորստի, վնասման կամ ուշացման համար արտապայմանագրային պատասխանատվությունն ընկնում է այն անձանցից մեկի վրա, որի համար փոխադրողը պատասխանատվություն է կրում` 3-րդ հոդվածի դրույթների համաձայն, ապա այդ անձը նույնպես կարող է հիմնվել սույն Կոնվենցիայի դրույթների վրա, որոնք բացառում են իր պատասխանատվությունը, կամ այն դրույթների վրա, որոնք սահմանում կամ սահմանափակում են վճարման ենթակա փոխհատուցումը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։