Հոդված 8
Հոդված 8
1. Բեռն ընդունելիս փոխադրողն ստուգում է.
ա) բեռնագրում նշված կապոցների քանակի և նրանց նշանների ու համարների վերաբերյալ հայտարարությունների ճշտությունը, և
բ) բեռի արտաքին վիճակը և փաթեթավորումը:
2. Եթե փոխադրողը չունի սույն հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետում նշված հայտարարությունների ճշտությունը ստուգելու համապատասխան հնարավորություններ, նա բեռնագրում նշում է վերապահումները` հիմնավորելով դրանք: Նա հիմնավորում է նաև իր կողմից արված այն բոլոր վերապահումները, որոնք վերաբերում են բեռի արտաքին վիճակին և փաթեթավորմանը: Այդպիսի վերապահումները պարտադիր չեն ուղարկողի համար, եթե վերջինս այդ կապակցությամբ բեռնագրում հստակորեն չի արտահայտում իր համաձայնությունը:
3. Ուղարկողն իրավունք ունի պահանջելու, որ փոխադրողն ստուգի բեռի համաքաշը կամ այլ կերպ արտահայտված քանակությունը: Նա կարող է նաև պահանջել կապոցների պարունակության ստուգում: Փոխադրողը կարող է պահանջել ստուգման հետ կապված ծախսերի փոխհատուցում: Ստուգումների արդյունքներն ընդգրկվում են բեռնագրում: