Անցնել բովանդակությանը

ԿՈՆՎԵՆՑԻԱ ԲԵՌՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՊԱՅԱՄԱՆԱԳՐԻ ՄԱՍԻՆ (CMR)

Կոնվենցիաընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

1. Սույն Կոնվենցիան կիրառվում է վարձու տրանսպորտային միջոցներով բեռների ավտոտրանսպորտային փոխադրումներին վերաբերող ցանկացած պայմանագրի նկատմամբ, երբ պայմանագրում նշված բեռների ընդունման վայրը և բեռների առաքման վայրը գտնվում են երկու տարբեր երկրների տարածքներում, որոնցից առնվազն մեկը հանդիսանում է Պայմանավորվող կողմ` անկախ պայմանագրի կողմերի բնակավայրից և ազգությունից:

2. Սույն Կոնվենցիայի նպատակով «տրանսպորտային միջոց» տերմինը նշանակում է՝ ավտոմեքենա, ավտոմեքենա քարշակ, կցասայլ և կիսակցասայլ, ինչպես սահմանված է 1943թ. սեպտեմբերի 19-ի՝ Ճանապարհային երթևեկության մասին կոնվենցիայի 4-րդ հոդվածում:

3. Սույն Կոնվենցիան կիրառվում է նաև այն դեպքում, երբ դրա կիրառման շրջանակների մեջ մտնող փոխադրումներն իրականացվում են պետական կամ կառավարական հիմնարկների կամ կազմակերպությունների կողմից:

4. Սույն Կոնվենցիան չի կիրառվում.

ա) միջազգային փոստային կոնվենցիաներով նախատեսված փոխադրումների դեպքում,

բ) հուղարկավորության համար անհրաժեշտ բեռների փոխադրումների դեպքում,

գ) կահույքի փոխադրումների դեպքում:

5. Պայմանավորվող կողմերը համաձայնում են չփոխել սույն Կոնվենցիայի դրույթները երկու կամ մի քանի Պայմանավորվող կողմերի միջև հատուկ պայմանագրերի միջոցով՝ բացառությամբ այն դեպքերի, երբ ոչ կիրառելի են դարձնում այն իրենց սահմանային երթևեկության նկատմամբ կամ թույլատրում են օգտագործումը տրանսպորտային գործողություններում, որոնք իրականացվում են բացառապես բեռնագրերի նշանակման տարածքում և սահմանում են բեռի սեփականության իրավունքը:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։