Անցնել բովանդակությանը

Հոդված 11

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 11

1. Մաքսային կամ այլ ձևակերպումների նպատակով, որոնք պետք է կատարվեն մինչև բեռի առաքումը, ուղարկողն անհրաժեշտ փաստաթղթեր է կցում բեռնագրին կամ դրանք տրամադրում է փոխադրողին և ապահովում է փոխադրողին նրա կողմից պահանջվող տեղեկություններով:

2. Փոխադրողը պարտավոր չէ ստուգել այդ փաստաթղթերի և տեղեկությունների ճշտությունը կամ համապատասխանությունը: Ուղարկողը պատասխանատվություն է կրում փոխադրողին հասցրած յուրաքանչյուր վնասի համար, որը կարող է առաջանալ փաստաթղթերի և տեղեկությունների բացակայության, անհամապատասխանության կամ անճշտության պատճառով, բացառությամբ այն դեպքերի, որոնք փոխադրողի կողմից կատարված սխալ գործողության կամ անփութության հետևանք են:

3. Փոխադրողը և գործակալը հավասարաչափ պատասխանատվություն են կրում բեռնագրում նշված և դրան կցված կամ փոխադրողին առձեռն հանձնված փաստաթղթերի կորստի կամ սխալ օգտագործելու հետևանքների համար՝ պայմանով, որ փոխադրողի կողմից վճարման ենթակա փոխհատուցումը չի գերազանցում բեռի կորստի դեպքում վճարման ենթակա փոխհատուցումը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։