Հոդված 15
Հոդված 15
1. Եթե հանգամանքները կանխում են բեռի առաքումը դրա նշանակման վայր հասնելուց հետո, փոխադրողը հրահանգներ է պահանջում ուղարկողից: Եթե ստացողը հրաժարվում է բեռից, ուղարկողն իրավունք ունի տնօրինելու այն առանց բեռնագրի առաջին օրինակը ներկայացնելու պարտավորվածության:
2. Ստացողը, եթե նույնիսկ հրաժարվում է բեռից, կարող է, այնուամենայնիվ, պահանջել առաքում կատարել այնքան ժամանակ, քանի դեռ փոխադրողը ուղարկողից հակառակ հրահանգ չի ստացել:
3. Երբ բեռի առաքմանը խոչընդոտող հանգամանքներն առաջանում են այն բանից հետո, երբ ստացողը, 12-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված իր իրավունքի համաձայն, հրահանգ է տալիս բեռը հանձնել որևէ այլ անձի, ապա սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերը կիրառվում են այնպես, ինչպես կկիրառվեին, եթե բեռն ստացողը հանդիսանար ուղարկող, իսկ մյուս անձը` բեռ ստացող: