Անցնել բովանդակությանը

Հոդված 16

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 16

1. Փոխադրողն իրավունք ունի վերականգնելու հրահանգներ պահանջելու կամ ստացած հրահանգների կատարման հետ կապված ծախսերի արժեքը, եթե այդ ծախսերը չեն առաջացել իր սխալ գործողության կամ անփութության պատճառով:

2. 14-րդ հոդվածի 1-ին կետում և 15-րդ հոդվածում նշված դեպքերում փոխադրողը կարող է անմիջապես բեռնաթափում կատարել բեռը տնօրինելու իրավունք ունեցող անձի հաշվին, որից հետո փոխադրումը համարվում է ավարտված: Փոխադրողն այնուհետև պահպանում է բեռը նման իրավունք ունեցող անձի անունից: Այնուամենայնիվ, նա կարող է բեռի պահպանումը վստահել որևէ երրորդ անձի և այդ դեպքում պատասխանատվություն է կրում միայն այդ երրորդ անձանց մանրակրկիտ ընտրության համար: Բեռնագրով նախատեսված վճարումները և բոլոր այլ ծախսերը մնում են վճարման ենթակա բեռի հանձնման դիմաց:

3. Փոխադրողը կարող է վաճառել բեռը` չսպասելով բեռի տնօրինման իրավունք ունեցող անձի հրահանգներին, եթե բեռը շուտ փչացող է, կամ եթե դա բացատրվում է բեռի վիճակով, կամ եթե բեռի պահպանման հետ կապված ծախսերը և բեռի արժեքը անհամաչափ են: Մյուս դեպքերում փոխադրողը կարող է վաճառել բեռը, եթե ընդունելի ժամկետի ընթացքում բեռի տնօրինման իրավունք ունեցող անձից չի ստանում հակառակ հրահանգներ, որոնց կատարումը իրենից կարող է տրամաբանորեն պահանջվել:

4. Եթե բեռները վաճառվում են սույն հոդվածի համաձայն, վաճառքից ստացված եկամուտները, բեռի դիմաց վճարման ենթակա ծախսերը բացառելուց հետո, տրամադրվում են բեռի տնօրինման իրավունք ունեցող անձին: Եթե այդ ծախսերը գերազանցում են վաճառքից ստացված եկամուտները, ապա փոխադրողը իրավունք ունի ստանալու իրեն հասանելիք տարբերությունը:

5. Վաճառքի գործընթացը սահմանվում է բեռի գտնվելու վայրում գործող օրենքներով և սովորություններով:

Գ լ ու խ IV

Փոխադրողի պատասխանատվությունը

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։