Անցնել բովանդակությանը

Հոդված 2

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2

1. Եթե բեռնավորված տրանսպորտային միջոցն ուղևորության մի մասն իրականացնում է ծովով, երկաթգծով, ներքին ջրային ճանապարհով կամ օդային տրանսպորտով, և, բացառությամբ 14-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, եթե բեռը տրանսպորտային միջոցից չի բեռնաթափվում, ապա սույն Կոնվենցիան կիրառվում է ամբողջ փոխադրման ընթացքում: Սակայն այն չափով, որով ապացուցվում է, որ տրանսպորտի որևէ այլ տեսակով փոխադրման ընթացքում բեռի կորուստը, վնասվելը կամ առաքման ուշացումը տեղի են ունեցել ոչ թե ավտոտրանսպորտային փոխադրողի գործողությունների կամ բացթողումների հետևանքով, այլ այն պատճառով, որը կարող էր ի հայտ գալ միայն այլ տեսակի տրանսպորտով փոխադրման ժամանակ, ավտոտրանսպորտային փոխադրողի պատասխանատվությունը սահմանվում է ոչ թե սույն Կոնվենցիայով, այլ այն պայմանագրի դրույթներով, որով կարող է որոշվել այլ տեսակի փոխադրողի պատասխանատվությունը, եթե բեռի փոխադրման պայմանագիրը կնքվել է որևէ այլ փոխադրողի և ուղարկողի միջև` տվյալ տեսակի տրանսպորտային միջոցին վերաբերող օրենքի պարտադիր նորմերով սահմանված դրույթների համաձայն: Սակայն այդպիսի պարտադիր նորմերի և դրույթների բացակայության դեպքում ավտոտրանսպորտային փոխադրողի պատասխանատվությունը սահմանվում է սույն Կոնվենցիայով:

2. Երբ ավտոտրանսպորտային փոխադրողը հանդիսանում է տրանսպորտի այլ տեսակներով փոխադրող, նրա պատասխանատվությունը նույնպես սահմանվում է սույն հոդվածի 1-ին կետով, սակայն նրա` որպես ավտոտրանսպորտային փոխադրողի և այլ տեսակի տրանսպորտով փոխադրողի գործողությունները դիտվում են որպես երկու առանձին անձանց գործողություններ:

Գ լ ու խ II

Այն անձինք, որոնց համար պատասխանատու է փոխադրողը

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։