Անցնել բովանդակությանը

Հոդված 22

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 22

1. Երբ ուղարկողը փոխադրողին է հանձնում վտանգավոր բնույթի բեռներ, նա տեղեկացնում է փոխադրողին վտանգի հստակ բնույթի մասին և անհրաժեշտության դեպքում նշում է կանխարգելիչ միջոցները, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել: Եթե այդ տեղեկատվությունն ընդգրկված չէ բեռնագրում, նման բեռների փոխադրման վտանգավոր բնույթի վերաբերյալ փոխադրողի իրազեկվածությունը ցանկացած այլ կերպով ապացուցելու հոգսն ընկնում է բեռան տիրոջ կամ բեռը ստացողի վրա:

2. Վտանգավոր բնույթի բեռները սույն հոդվածի 1-ին կետում նշված հանգամանքների դեպքում, որոնց բնույթի մասին փոխադրողը տեղեկացված չի եղել, կարող են ցանկացած պահի և ցանկացած վայրում բեռնաթափվել, ոչնչացվել կամ վնասազերծվել փոխադրողի կողմից` առանց որևէ փոխհատուցման. ավելին, ուղարկողը պատասխանատվություն է կրում բոլոր ծախսերի և վնասների համար, որոնք առաջանում են այդ բեռների փոխադրման համար հանձնումից կամ դրանց փոխադրումից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։