Անցնել բովանդակությանը

Հոդված 23

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 23

1. Եթե, սույն Կոնվենցիայի դրույթների համաձայն, փոխադրողը պարտավոր է փոխհատուցել այն վնասը, որն առաջացել է բեռի լրիվ կամ մասնակի կորստից, փոխհատուցման չափը հաշվարկվում է այն արժեքի հիման վրա, որը ընդունման վայրում եղել է փոխադրման համար բեռի ընդունման ժամանակ:

2. Բեռի արժեքը որոշվում է բորսային փոխարժեքի հիման վրա կամ, դրա բացակայության դեպքում, ընթացիկ շուկայական գնի հիման վրա կամ, բորսային արժեքի և ընթացիկ շուկայական գնի բացակայության դեպքում, նմանատիպ և նույն որակի ապրանքի սովորական արժեքի հիման վրա:

3. Փոխհատուցումը, այնուամենայնիվ, չպետք է գերազանցի 25 ֆրանկը մեկ կիլոգրամ համաքաշի դիմաց: «Ֆրանկ» նշանակում է 10/31 գրամ քաշով և 0,900 հարգի ոսկի ֆրանկ:

4. Ի լրումն. փոխադրման ծախսերը, մաքսավճարները և այլ վճարումները, որոնք առաջացել են բեռների փոխադրման ընթացքում, ենթակա են լրիվ փոխհատուցման ամբողջ բեռի կորստի դեպքում և համամասնորեն մասնակի կորստի դեպքում` վնասի չափին համապատասխան, սակայն այլ վնասները փոխհատուցման ենթակա չեն:

5. Ուշացման դեպքում, եթե բողոք ներկայացնողն ապացուցում է, որ ուշացումը վնաս է հասցրել, փոխադրողը պարտավոր է փոխհատուցել վնասը, որը չի կարող գերազանցել փոխադրման ծախսերը:

6. Ավելի մեծ չափի փոխհատուցում կարող է պահանջվել միայն այն դեպքում, եթե, 24-րդ և 26-րդ հոդվածների համաձայն, հայտարարվել է բեռի արժեքի կամ փոխադրման նկատմամբ հատուկ տոկոսադրույքի վերաբերյալ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։