Հոդված 25
Հոդված 25
1. Վնասման դեպքում փոխադրողը պարտավոր է վճարել բեռի արժեզրկմանը համապատասխանող գումարը, որը հաշվարկվում է բեռի արժեքից` 23-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերի համաձայն:
2. Փոխհատուցման չափը չի կարող, սակայն, գերազանցել`
ա) ամբողջ բեռի վնասման դեպքում` ողջ բեռի կորստի ժամանակ վճարման ենթակա գումարը,
բ) բեռի մասնակի վնասման դեպքում` բեռի համապատասխան մասի կորստի ժամանակ վճարման ենթակա գումարը: