Հոդված 27
Հոդված 27
1. Պահանջ ներկայացնողն իրավունք ունի տոկոս պահանջելու վճարման ենթակա փոխհատուցումից: Այդ տոկոսները, որոնք հաշվարկվում են տարեկան հինգ տոկոսի չափով, կուտակվում են փոխադրողին գրավոր բողոք ուղղելու կամ, եթե այդպիսի բողոք չի ներկայացվել, իրավական ընթացակարգերի սկսվելու օրվանից:
2. Երբ փոխհատուցման ենթակա գումարի հաշվարկման համար տվյալները արտահայտված չեն այն պետության տարադրամով, որտեղ ներկայացվել է փոխհատուցման պահանջը, վերահաշվարկը կատարվում է տվյալ օրվա և փոխհատուցման վճարման վայրի ընթացիկ փոխարժեքով: