Հոդված 29
Հոդված 29
1. Փոխադրողն իրավունք չունի հիմնվելու սույն գլխի այն դրույթների վրա, որոնք բացառում կամ սահմանափակում են նրա պատասխանատվությունը կամ ապացուցելու հոգսը փոխանցում են մյուս կողմին, եթե վնասը պատճառվել է նրա կանխամտածված սխալի կամ պարտականությունների այնպիսի ոչ պատշաճ կատարման հետևանքով, որը, գործը քննող դատարանի կողմից կիրառվող օրենքի համաձայն, հավասարազոր է կանխամտածված սխալ գործողություններին:
2. Նույն դրույթը վերաբերում է նաև այն դեպքին, երբ կանխամտածված սխալ կամ այլ ոչ պատշաճ կատարումն իրականացվում է փոխադրողի գործակալների և ծառայողների ու ցանկացած այլ մարդկանց կողմից, որոնց ծառայությունները նա օգտագործում է փոխադրումն իրականացնելու համար, երբ այդ գործակալները, ծառայողները և այլ անձինք գործում են իրենց զբաղվածության շրջանակներում: Ավելին, այս դեպքում այդ գործակալները, ծառայողները կամ այլ անձինք իրավունք չունեն իրենց վրա դրված անձնական պարտականությունների մասով հիմնվել սույն գլխի 1-ին կետում նշված դրույթների վրա:
Գ լ ու խ V
Բողոքներ ԵՎ հայցեր