Հոդված 37
Հոդված 37
Սույն Կոնվենցիայի դրույթների համաձայն փոխհատուցում վճարած փոխադրողը իրավունք ունի վերականգնելու այդպիսի փոխհատուցումը, ներառյալ տոկոսները և նման բողոքի հետևանքով առաջացած ծախսերը փոխադրմանը մասնակցող այլ փոխադրողներին, հետևյալ դրույթների պայմաններով.
ա) կորստի կամ վնասի համար պատասխանատու փոխադրողը միանձնյա պատասխանատվություն է կրում փոխհատուցման համար` անկախ այն հանգամանքից` գումարը վճարվել է իր, թե այլ փոխադրողի կողմից,
բ) եթե կորուստը կամ վնասն առաջացել են երկու կամ ավելի փոխադրողների պատճառով, նրանցից յուրաքանչյուրը վճարում է պատասխանատվության իր չափին համապատասխան գումար. եթե նրա պատասխանատվության չափի որոշումն անհնար է, ապա յուրաքանչյուր փոխադրող պատասխանատվություն է կրում իրեն հասանելիք փոխադրավարձին համարժեք չափով,
գ) եթե անհնար է որոշել, թե որ փոխադրողների վրա է ընկնում կորստի կամ վնասի պատասխանատվությունը, փոխհատուցման ենթակա գումարը բաշխվում է բոլոր փոխադրողների միջև համամասնորեն` համաձայն վերոնշյալ «բ» կետում նշված չափերի: