Հոդված 42
Հոդված 42
1. Սույն Կոնվենցիան բաց է Եվրոպական տնտեսական հանձնաժողովի անդամ երկրների և, հանձնաժողովի մանդատի 8-րդ կետի համաձայն, հանձնաժողովում խորհրդատվական դեր ունեցող երկրների ստորագրման կամ միանալու համար:
2. Եվրոպական տնտեսական հանձնաժողովի պատասխանատվության շրջանակների մանդատի 11-րդ հոդվածի համաձայն` հանձնաժողովի որոշ միջոցառումների մասնակցելու իրավունք ունեցող երկրները կարող են դառնալ սույն Կոնվենցիայի Պայմանավորվող կողմեր` միանալով փաստաթղթին նրա ուժի մեջ մտնելուց հետո:
3. Կոնվենցիան ստորագրման համար բաց է լինելու մինչև 1956 թ. օգոստոսի 31-ը ներառյալ: Այդ տարեթվից հետո բաց է լինելու միանալու համար:
4. Սույն Կոնվենցիան ենթակա է վավերացման:
5. Վավերացումը կամ միանալը կատարվում են վավերագիրը կամ միանալու մասին փաստաթուղթը Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Գլխավոր քարտուղարին ի պահ հանձնելու միջոցով: