Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 1997-02-01-ից մինչև 2000-11-15։Բացել գործող տեքստը

Հոդված 136. Բանվորների ու ծառայողների աշխատավարձից ադմինիստրացիայի կողմից կատարվող պահումների սահմանափակումը

գործել է մինչև 2000-11-15Բացել ARLIS-ում

Հոդված 136. Բանվորների ու ծառայողների աշխատավարձից ադմինիստրացիայի կողմից կատարվող պահումների սահմանափակումը

Բանվորների ու ծառայողների աշխատավարձից պահումներ կարող են կատարվել ԽՍՀ Միության և հհ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում միայն: Իրենց աշխատանքի վայրի ձեռնարկությանը, հիմնարկին, կազմակերպությանն ունեցած պարտքը մարելու համար բանվորների ու ծառայողների աշխատավարձից պահումներ կարող են կատարվել ադմինիստրացիայի կարգադրությամբ`

1) աշխատավարձի հաշվին տրված ավանսը մարելու, հաշվային սխալմունքի հետևանքով ավելորդ վճարված գումարը վերադարձնելու, պաշտոնեական գործուղման կամ այլ վայր փոխադրվելու կապակցությամբ, տնտեսական կարիքների համար տրված, բայց չծախսված և ժամանակին չվերադարձված ավանսը մարելու համար, եթե աշխատողը չի վիճարկում պահվող գումարի հիմքերը և չափը:

Այդպիսի դեպքերում ադմինիստրացիան իրավունք ունի աշխատավարձից պահում կատարելու մասին կարգադրություն անել ոչ ուշ, քան մեկ ամսում այն ժամկետի ավարտման օրից, որը սահմանված է ավանսը վերադարձնելու կամ պարտքը մարելու համար, կամ սխալ հաշվարկումով վճարման օրից: Եթե այդ ժամկետը բաց է թողնված կամ եթե աշխատողը վիճարկում է պաշտոնեական գործուղման, փոխադրման կամ տնտեսական կարիքների նպատակով տրված ավանսը մարելու համար աշխատավարձից պահում կատարելու հիմքերը կամ չափը, ապա պարտքի մարումը կատարվում է դատական կարգով.

2) բանվորին կամ ծառայողին աշխատանքից արձակելիս մինչև այն աշխատանքային տարին վերջանալը, որի հաշվին նա արդեն արձակուրդ է ստացել` արձակուրդի չաշխատած օրերի համար: Այդ օրերի համար պահում չի կատարվում, եթե աշխատողն աշխատանքից արձակվում է սույն օրենսգրքի 32 հոդվածի 3-րդ, 5-րդ և 6-րդ կետերում ու 36 հոդվածի 1-ին, 2-րդ և 5-րդ կետերում մատնանշված հիմքերով, ուսման ուղարկելու դեպքում, ինչպես նաև կենսաթոշակի անցնելու կապակցությամբ.

3) բանվորի կամ ծառայողի մեղքով ձեռնարկությանը, հիմնարկին, կազմակերպությանը պատճառած վնասը վերականգնելու դեպքում (132 հոդվածի առաջին մաս):

Ադմինիստրացիայի կողմից աշխատողին ավելի վճարված աշխատավարձը (այդ թվում օրենքը սխալ կիրառելու դեպքում) չի կարող նրանից բռնագանձվել, բացառությամբ հաշվային սխալի դեպքերի:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։