Հոդված 56. Աշխատաժամանակի գումարային հաշվարկը
Հոդված 56. Աշխատաժամանակի գումարային հաշվարկը
Անընդհատ գործող ձեռնարկություններում, հիմնարկներում, կազմակերպություններում, ինչպես նաև առանձին արտադրություններում, արտադրամասերում, տեղամասերում, բաժանմունքներում և մի քանի այլ տեսակի աշխատանքներում, որտեղ արտադրության ( աշխատանքի) պայմանների հետևանքով հնարավոր չէ պահպանել տվյալ կատեգորիայի բանվորների ու ծառայողների համար սահմանված ամենօրյա կամ ամենշաբաթյա աշխատաժամանակի տևողությունը, ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության արհմիութենական կոմիտեի համաձայնությամբ թույլատրվում է մտցնել աշխատաժամանակի գումարային հաշվարկ այն հաշվով, որ հաշվառված ժամանակամիջոցի աշխատաժամանակի տևողությունը չգերազանցի աշխատանքային ժամերի նորմալ քանակը (44-47 հոդվածներ):