Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 1997-02-01-ից մինչև 2000-11-15։Բացել գործող տեքստը

Հոդված 244. Աշխատանքային վեճերի հանձնաժողովի որոշման կամ աշխատանքային վեճի վերաբերյալ ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության արհմիութենական կոմիտեի որոշման հարկադրական կատարումը

գործել է մինչև 2000-11-15Բացել ARLIS-ում

Հոդված 244. Աշխատանքային վեճերի հանձնաժողովի որոշման կամ աշխատանքային վեճի վերաբերյալ ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության արհմիութենական կոմիտեի որոշման հարկադրական կատարումը

Եթե ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիան սույն օրենսգրքի 243 Հոդվածում նշված ժամկետում չի կատարում աշխատանքային վեճի վերաբերյալ աշխատանքային վեճերի հանձնաժողովի որոշումը կամ աշխատանքային վեճի վերաբերյալ ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության արհմիութենական կոմիտեի որոշումը, ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության արհմիութենական կոմիտեն բանվորին կամ ծառայողին տալիս է կատարողական թերթի ուժ ունեցող վկայական:

Արհմիութենական կազմակերպչից և ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ղեկավարից կազմված հանձնաժողովի ընդունած որոշումը կատարելու համար վկայական տրվում է արհեստակցական միության վերադաս մարմնի կողմից:

Վկայական ստանալու համար բանվորը կամ ծառայողը կարող է դիմել մեկ ամսվա ընթացքում այն օրից, երբ նրան է հանձնվում աշխատանքային վեճերի հանձնաժողովի նիստի արձանագրության կամ ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության արհմիութենական կոմիտեի որոշման քաղվածքը:

Ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության արհմիութենական կոմիտեի որոշումը կատարելու համար վկայական չի տրվում, եթե աշխատողը կամ ադմինիստրացիան սահմանված ժամկետում դիմել է շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարան աշխատանքային վեճի լուծման համար:

Ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության արհմիութենական կոմիտեի կողմից տրված և ոչ ուշ, քան երեք ամսվա ժամկետում դատական կատարածուին ներկայացված վկայականի հիման վրա վերջինիս աշխատանքային վեճերի հանձնաժողովի որոշումը կամ ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության արհմիութենական կոմիտեի որոշումը ի կատար է ածում հարկադրական կարգով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։