Հոդված 150. Կարգապահական տույժի նշանակման ժամկետն ու կարգը
Հոդված 150. Կարգապահական տույժի նշանակման ժամկետն ու կարգը
Կարգապահական տույժեր նշանակվում են ադմինիստրացիայի կողմից զանցանքը հայտնաբերվելուն պես:
Մինչև տույժ նշանակելը պետք է բացատրություն պահանջվի աշխատանքային կարգապահությունը խախտողից: Տույժ նշանակվում է, եթե մեկ ամսից ավելի չի անցել զանցանքի հայտնաբերման օրից, չհաշված աշխատողի հիվանդությունը կամ արձակուրդում գտնվելը: Տույժ նշանակվել չի կարող, եթե վեց ամսից ավելի է անցել զանցանքի կատարման օրից: տույժը հայտարարվում է հրամանով (կարգադրությամբ) և աշխատողին հաղորդվում է նրանից ստորագրություն վերցնելով: