Հոդված 70. Տոնական օրեր
Հոդված 70. Տոնական օրեր
Ձեռնարկություններում, հիմնարկներում, կազմակերպություններում աշխատանք չի կատարվում հետևյալ տոնական օրերին.
Հունվարի 1-ին` Նոր տարի,
Մարտի 8-ին` Կանանց միջազգային օր,
Մայիսի 1-ին և 2-ին` Աշխատավորների միջազգային համերաշխության օր,
Մայիսի 9-ին` Հաղթանակի օր,
Հոկտեմբերի 7-ին` ԽՍՀՄ սահմանադրության օր,
Նոյեմբերի 7-ին և 8-ին` Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության տարեդարձ:
Տոնական օրերին թույլատրվում են այնպիսի աշխատանքներ, որոնց դադարեցումն անհնարին է արտադրատեխնիկական պայմանների ( անընդհատ գործող ձեռնարկություններ, հիմնարկներ, կազմակերպություններ ) պատճառով, բնակչությանն սպասարկելու անհրաժեշտությունից բխող աշխատանքներ, ինչպես նաև վերանորոգման և բեռնման-բեռնաթափման անհետաձգելի աշխատանքներ: