Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 1997-02-01-ից մինչև 2000-11-15։Բացել գործող տեքստը

Հոդված 255. Արհմիութենական մարմինների լիազորությունները աշխատանքային օրենսդրության պահպանման և բանվորների ու ծառայողների բնակարանակենցաղային սպասարկման նկատմամբ վերահսկողություն իրականացնելիս

գործել է մինչև 2000-11-15Բացել ARLIS-ում

Հոդված 255. Արհմիութենական մարմինների լիազորությունները աշխատանքային օրենսդրության պահպանման և բանվորների ու ծառայողների բնակարանակենցաղային սպասարկման նկատմամբ վերահսկողություն իրականացնելիս

Ախատանքային օրենսդրության, աշխատանքի պաշտպանության կանոնների պահպանման, կոլեկտիվ պայմանագրերի կատարման և բանվորների ու ծառայողների բնակարանակենցաղային սպասարկման նկատմամբ վերահսկողություն իրականացնելիս ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության արհմիութենական կոմիտեի և վերադաս արհմիութենական մարմինների անդամները, ինչպես նաև այդ մարմինների մյուս իրավազոր ներկայացուցիչները իրավունք ունեն`

1) ցերեկվա և գիշերվա ամեն ժամի անարգել այցելելու և ստուգելու ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության արտադրամասերը, բաժինները, արհեստանոցները և մյուս աշխատատեղերը.

2) ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիայից պահանջելու համապատասխան փաստաթղթեր, տեղեկություններ ու բացատրություններ, ինչպես նաև ստուգելու աշխատավարձի հաշվարկները.

3) ստուգելու առևտրի և հասարակական սննդի ձեռնարկությունների աշխատանքը, ինչպես նաև պոլիկլինիկաների, մանկամսուրների, մանկապարտեզների, հանրակացարանների, բաղնիքների և տվյալ ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության բանվորներին ու ծառայողներին սպասարկող մյուս կոմունալ-կենցաղային ձեռնարկությունների աշխատանքը:

Անհրաժեշտության դեպքում արհմիութենական մարմինները համապատասխան կազմակերպություններ առաջարկություններ են մտցնում կարգապահական պատասխանատվության ենթարկելու այն ղեկավար աշխատողներին, որոնք խախտում են աշխատանքային օրենսդրությունը և աշխատանքի պաշտպանության կանոնները: Այդ կազմակերպությունները պարտավոր են մեկամսյա ժամկետում արհմիութենական մարմնին հաղորդել ձեռք առնված միջոցների մասին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։