Հոդված 257. Ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության արհմիութենական կոմիտեներին շենքեր, տրանսպորտի և կապի միջոցներ տրամադրելը
Հոդված 257. Ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության արհմիութենական կոմիտեներին շենքեր, տրանսպորտի և կապի միջոցներ տրամադրելը
Ձռնարկությունը, հիմնարկը, կազմակերպությունը պարտավոր է ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության արհմիութենական կոմիտեին անվճար տրամադրել անհրաժեշտ շենքեր` իրենց ողջ սարքավորանքով, ջեռուցմամբ, լուսավորությամբ, մաքրմամբ ու պահպանումով իր` կոմիտեի աշխատանքի համար և բանվորների ու ծառայողների ժողովներ անցկացնելու համար: ադմինիստրացիան ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության արհմիութենական կոմիտեին անվճար տրամադրում է տրանսպորտի և կապի միջոցներ: