Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 1997-02-01-ից մինչև 2000-11-15։Բացել գործող տեքստը

Հոդված 132. Բանվորի կամ ծառայողի կողմից ձեռնարկությանը, հիմնարկին, կազմակերպությանը պատճառված վնասի փոխհատուցման կարգը

գործել է մինչև 2000-11-15Բացել ARLIS-ում

Հոդված 132. Բանվորի կամ ծառայողի կողմից ձեռնարկությանը, հիմնարկին, կազմակերպությանը պատճառված վնասի փոխհատուցման կարգը

Մեկ ամսվա միջին վաստակը չգերազանցող չափով վնասի հատուցումը` բանվորների և ծառայողների կողմից կատարվում է ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիայի կարգադրությամբ, իսկ ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ղեկավարների և նրանց տեղակալների կողմից` ենթակայության կարգով վերադաս մարմնի կարգադրությամբ, աշխատողի աշխատավարձից պահումներ կատարելու միջոցով: Ադմինիստրացիայի կամ ենթակայության կարգով վերադաս մարմնի կարգադրությունը պետք է արվի աշխատողի կողմից պատճառված վնասը հայտնաբերվելու օրվանից ոչ ուշ, քան երկու շաբաթում և կատարվի յոթ օրվանից ոչ շուտ` աշխատողին այդ մասին հայտնելու օրվանից հաշված: Եթե աշխատողը համաձայն չէ կատարված պահումի կամ դրա չափի հետ, նրա դիմումով աշխատանքային վեճը քննարկվում է օրենսդրությամբ նախատեսված կարգով:

Մնացած դեպքերում վնասի փոխհատուցումը կատարվում է ադմինիստրացիայի կողմից շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարանին հայց ներկայացնելու միջոցով: Եթե ադմինիստրացիան, ի խախտումն սահմանված կարգի, աշխատավարձից պահում է կատարել, ապա աշխատանքային վեճերը քննող մարմինը աշխատողի գանգատի հիման վրա որոշում է ընդունում ապօրինի պահված գումարը վերադարձնելու մասին: Ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների ղեկավարներից և նրանց տեղակալներից նյութական վնասի գանձումը դատական կարգով կատարվում է ենթակայության կարգով վերադաս մարմնի հայցով կամ դատախազի դիմումով:

Վնասի հատուցումը կատարվում է անկախ աշխատողի կարգապահական, վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկվելուց այն գործողության (անգործության ) համար, որով ձեռնարկությանը, հիմնարկին, կազմակերպությանը վնաս է պատճառվել:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։