Հոդված 237. Աշխատանքային վեճերի լուծման համար դիմելու ժամկետների մասին
Հոդված 237. Աշխատանքային վեճերի լուծման համար դիմելու ժամկետների մասին
Բանվորներն ու ծառայողները աշխատանքային վեճերի հանձնաժողովին կարող են դիմել երեքամսյա ժամկետում այն օրից, երբ նրանք իմացել էին կամ պետք է իմանային իրենց իրավունքի խախտման մասին, իսկ աշխատանքից արձակման գործերի առթիվ` շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարանին` մեկամսյա ժամկետում, արձակման հրամանի հանձնման օրվանից հաշված:
Աշխատողների կողմից ձեռնարկությանը, հիմնարկին, կազմակերպությանը պատճառված նյութական վնասի գանձման հարցերով ադմինիստրացիայի կողմից դատարանին դիմելու համար սահմանվում է մեկ տարի ժամկետ աշխատողի պատճառած վնասի հայտնաբերման օրվանից:
Նույն ժամկետներն են կիրառվում նաև ենթակայության կարգով վերադաս մարմնի կամ դատախազի կողմից դատարան դիմելիս:
Սույն Հոդվածով սահմանված ժամկետները հարգելի պատճառներով բաց թողնելու դեպքում դրանք կարող են վերականգնել համապատասխանաբար աշխատանքային վեճերի հանձնաժողովը և դատարանը: Այն գանգատները, որոնք տրվում են աշխատանքում վերականգնելը մերժելու մասին դատարանի վճիռը կամ ենթակայության կարգով վերադաս մարմնի որոշումը օրինական ուժի մեջ մտնելու պահից մեկ տարի անցնելուց հետո, քննարկման ենթակա չեն: