Հոդված 254. Ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության արհմիութենական կոմիտեի փոխհարաբերությունները ադմինիստրացիայի հետ
Հոդված 254. Ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության արհմիութենական կոմիտեի փոխհարաբերությունները ադմինիստրացիայի հետ
Ահմիութենական կոմիտեի փոխհարաբերությունները ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիայի հետ որոշվում են ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության արհմիութենական կոմիտեի իրավունքների վերաբերյալ ԽՍՀՄ օրենքով: ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության արհմիութենական կոմիտեն`
1) ներկայացնում է ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության բանվորների ու ծառայողների շահերը արտադրության, աշխատանքի, կենցաղի, կուլտուրայի ասպարեզում.
2) ադմինիստրացիայի հետ միասին բաշխում է նյութական խրախուսման ֆոնդը և սոցիալ-կուլտուրական միջոցառումների ու բնակարանային շինարարության ֆոնդը` սահմանված ուղղություններով, հաստատում է այդ ֆոնդերի ծախսման նախահաշիվները` աշխատավորական կոլեկտիվների կողմից քննարկվելուց և հավանություն ստանալուց հետո, ինչպես նաև որոշում է նյութական խրախուսման ֆոնդից պարգևատրումների ու խրախուսման մյուս տեսակների, նյութական օգնության և ձեռնարկության, կազմակերպության աշխատանքի տարեկան արդյունքների համար վարձատրության չափերը.
3) լսում է ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ղեկավարների զեկուցումները արտադրական պլանի, կոլեկտիվ պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարման, աշխատանքի պայմանների կազմակերպման ու բարելավման, բանվորների ու ծառայողների նյութական-կենցաղային և կուլտուրական սպասարկման միջոցառումների մասին և պահանջում է վերացնել հայտնաբերված թերությունները.
4) վերադաս տնտեսական և խորհրդային մարմիններ առաջարկություններ են մտցնում ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության աշխատանքի բարելավման, ինչպես նաև բանվորների ու ծառայողների աշխատանքի պայմանների, նյութական-կենցաղային և կուլտուրական սպասարկման հարցերով: հիշյալ մարմինները պարտավոր են քննել այդ առաջարկությունները և դրանց քննարկման արդյունքների մասին հաղորդել ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության արհմիութենական կոմիտեին.
5) կուսակցական և կոմերիտական կազմակերպությունների ընտրովի մարմինների հետ համատեղ մասնակցում է աշխատավորական կոլեկտիվի խորհրդի կողմից սոցիալիստական մրցության պայմանների հաստատմանը և դրա արդյունքների ամփոփմանը, ադմինիստրացիայի հետ համատեղ կազմակերպում է սոցիալիստական մրցությունը, լայնորեն մասսայականացնում դրա արդյունքները, տարածում առաջավոր փորձը: Սցիալիստական մրցության գծով պարգևավճարման բոլոր միջոցները ծախսում է ձեռնարկության, կազմակերպության ղեկավարը` համաձայնեցնելով ձեռնարկության, կազմակերպության արհմիութենական կոմիտեի հետ.
6) ամեն կերպ նպաստում է գյուտարարության ու ռացիոնալիզացիայի զարգացմանը և վերահսկողություն է իրականացնում ընդունված գյուտերի ու ռացիոնալիզատորական առաջարկությունների ժամանակին արմատավորմանը: Ձեռնարկության, կազմակերպության ադմինիստրացիայի հետ համատեղ քննության է առնում բանվորների ու ծառայողների գանգատները իրենց ռացիոնալիզատորական առաջարկությունները մերժելու վերաբերյալ, ինչպես նաև այն գանգատները, որոնք վերաբերում են ընդունված ռացիոնալիզատորական առաջարկությունների և գյուտերի համար վարձատրության հաշվարկման կարգի ու վճարման ժամկետների հարցերին.
7) մասնակցում է աշխատանքի և աշխատավարձի այն հարցերի վճռելուն, որոնք օրենսդրության համաձայն ենթակա են ադմինիստրացիայի լուծմանը` ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության արհմիութենական կոմիտեի հետ համատեղ կամ նրա հետ համաձայնեցնելով.
8) հսկողություն է իրականացնում ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիայի կողմից աշխատանքային օրենսդրության, անվտանգության տեխնիկայի և արտադրական սանիտարիայի կանոնների ու նորմաների պահպանման, աշխատանքի վարձատրության սահմանված պայմանների ճիշտ կիրառման նկատմամբ.
9) քննության է առնում աշխատանքի հետ կապված խեղման կամ առողջության այլ վնասվածքի հետևանքով բանվորին կամ ծառայողին պատճառված վնասը ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության կողմից հատուցվելու մասին ադմինիստրացիայի որոշման վերաբերմամբ տրված գանգատները.
10) կենսագործում է բանվորների և ծառայողների պետական սոցիալական ապահովագրությունը, նշանակում է նպաստներ սոցիալական ապահովագրության գծով, ադմինիստրացիայի հետ միասին նախապատրաստում է բանվորներին, ծառայողներին և նրանց ընտանիքներին կենսաթոշակներ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերը, բանվորներին ու ծառայողներին ուղարկում է սանատորիաներ, պրոֆիլակտորիումներ, հանգստյան տներ, ստուգում է բանվորների, ծառայողների և նրանց ընտանիքների անդամների բուժսպասարկման կազմակերպումը.
11) ադմինիստրացիայի հետ համատեղ սահմանված կարգով բաշխում է բնակելի տարածությունը ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության տներում, ինչպես նաև այլ տներում նրանց տնօրինությանը հատկացված բնակելի տարածությունը. վերահսկում է բնակարանակենցաղային սպասարկումը:
Ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ղեկավար տնտեսական պաշտոններում աշխատողների նշանակումը, եթե նրանք ենթակա չեն փոխարինման ընտրությունների միջոցով, կատարվում է ադմինիստրացիայի կողմից` հաշվի առնելով ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության արհմիութենական կոմիտեի կարծիքը:
Ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության արհմիութենական կոմիտեն ունի նաև այլ իրավունքներ, որոնք նախատեսված են ԽՍՀՄ օրենսդրությամբ, սույն օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրության այլ ակտերով: