Հոդված 19. Աշխատանքային պայմանագիր կնքելիս ներկայացվող փաստաթղթերը
Հոդված 19. Աշխատանքային պայմանագիր կնքելիս ներկայացվող փաստաթղթերը
Աշխատանքային պայմանագիր կնքելիս ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիան պարտավոր է աշխատավորից պահանջել ներկայացնելու անձնագիրը, աշխատանքային գրքույկը, իսկ առաջին անգամ աշխատանքի ընդունվող անձերից` բնակարանային-շահագործման կազմակերպության, պատգամավորների ավանային կամ գյուղական խորհրդի կողմից տրված տեղեկանք վերջին զբաղմունքի մասին, զինված ուժերի շարքերից արձակվածներից` զինվորական գրքույկը, իսկ զորակոչային տարիքի և ժամկետային զինվորական ծառայություն չանցած արական սեռի անձանցից` տեղեկանք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով զինվորական հաշվառման մեջ գտնվելու, ժամկետային զինվորական ծառայությունից ազատվելու կամ ժամկետային զինվորական ծառայությունից տարկետում ունենալու մասին:
Օրենսդրությամբ սահմանված դեպքերում ադմինիստրացիան իրավունք ունի աշխատողից պահանջելու ներկայացնել փաստաթղթեր, որոնք հաստատեն նրա որոշակի պրոֆեսիան, մասնագիտությունը ( բժիշկներ, ավտոտրանսպորտի վարորդներ և այլն): արգելվում է աշխատանքի ընդունվողից պահանջել որևէ այլ փաստաթուղթ, բացի օրենսդրությամբ նախատեսվածներից:
(19-րդ հոդվածը փոփ., լրաց. 03.12.96 ՀՕ-91)