Հոդված 250. Արհեստակցական միությունների իրավունքները
Հոդված 250. Արհեստակցական միությունների իրավունքները
Արհեստակցական միությունները ներկայացնում են բանվորների ու ծառայողների շահերը արտադրության, աշխատանքի, կենցաղի ու կուլտուրայի բնագավառում:
Արհեստակցական միությունները մասնակցում են տնտեսական և սոցիալական զարգացման պետական պլանների մշակմանն ու իրականացմանը, նյութական ու ֆինանսական ռեսուրսների բաշխման ու օգտագործման հարցերի լուծմանը, բանվորներին ու ծառայողներին ներգրավում են ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների կառավարմանը, կազմակերպում են սոցիալիստական մրցություն, մասսայական տեխնիկական ստեղծագործություն, աջակցում են արտադրական ու աշխատանքային կարգապահության ամրապնդմանը:
Ախատանքի ու աշխատավարձի պայմանների սահմանումը, աշխատանքային օրենսդրության կիրառումը, սպառման հանրային ֆոնդերի օգտագործումը ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության օրենքներով, ԽՍՀՄ նախարարների խորհրդի և Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդի որոշումներով նախատեսված դեպքերում ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների և դրանց վերադաս մարմինների կողմից իրականացվում են համատեղ կամ արհեստակցական միությունների հետ համաձայնեցնելով:
Ահեստակցական միությունները հսկողություն ու վերահսկողություն են իրականացնում աշխատանքային օրենսդրության և աշխատանքի պաշտպանության կանոնների պահպանման նկատմամբ, վերահսկում են բանվորների ու ծառայողների բնակարանային-կենցաղային սպասարկմանը:
Ահեստակցական միությունները կառավարում են պետական սոցիալական ապահովագրությունը, ինչպես և իրենց տնօրինության ներքո գտնվող սանատորիաները, պրոֆիլակտորիումներն ու հանգստյան տները, կուլտուր-լուսավորական, տուրիստական և մարզական հիմնարկները:
Հայաստանի Հանրապետության արհեստակցական միությունները, հանձին արհեստակցական միությունների հայկական հանրապետական խորհրդի, օժտված են օրենսդրական նախաձեռնության իրավունքով: