Հոդված 77. Արձակուրդի իրավունք տվող աշխատանքային ստաժի հաշվարկումը
Հոդված 77. Արձակուրդի իրավունք տվող աշխատանքային ստաժի հաշվարկումը
Արձակուրդի իրավունք տվող աշխատանքային ստաժի մեջ մտցվում են`
1) փաստորեն աշխատած ժամանակը.
2) այն ժամանակը, երբ բանվորը կամ ծառայողը փաստորեն չի աշխատել, բայց պահպանվել է նրա աշխատանքի տեղը (պաշտոնը) և աշխատավարձը` լրիվ կամ մասամբ ( այդ թվում վճարված հարկադրական պարապուրդի ժամանակը` աշխատանքից սխալ ազատելու կամ այլ աշխատանքի վերականգնելու դեպքում).
3) այն ժամանակը, երբ բանվորը կամ ծառայողը փաստորեն չի աշխատել, բայց պահպանվել է նրա աշխատանքի տեղը (պաշտոնը), և նա ստացել է պետական սոցիալական ապահովագրության նպաստ, բացառությամբ մինչև երեխայի մեկ տարեկան դառնալը նրան խնամելու համար մասնակիորեն վճարովի արձակուրդի.
4) օրենսդրությամբ նախատեսված այլ ժամանակամիջոցներ: