Հոդված 217. Արձակուրդներ հանրակրթական դպրոցներում սովորելու կապակցությամբ
Հոդված 217. Արձակուրդներ հանրակրթական դպրոցներում սովորելու կապակցությամբ
Առանց արտադրությունից կտրվելու բանվորական և գյուղական երիտասարդության երեկոյան (հերթափոխային, սեզոնային) դպրոցներում և հեռակա միջնակարգ հանրակրթական դպրոցներում սովորող բանվորներին և ծառայողներին ավարտական քննություններ հանձնելու ժամանակաշրջանում արձակուրդ է տրվում 11 դասարանում` 20 աշխատանքային օր, իսկ 8-րդ դասարանում` 8 աշխատանքային օր տևողությամբ, աշխատանքի հիմնական տեղում պահպանելով աշխատավարձը` ըստ տարիֆային դրույքի կամ ըստ ռոճիկի:
Հիշյալ դպրոցների 5-րդ, 6-րդ, 7-րդ, 9-րդ և 10-րդ դասարաններում առանց արտադրությունից կտրվելու սովորողների համար, փոխադրական քննությունների ժամանակ, սահմանվում են աշխատանքից ազատ 4-ից մինչև 6 օր, պահպանելով աշխատանքի հիմնական տեղի միջին աշխատավարձը` ի հաշիվ սույն օրենսգրքի 216 Հոդվածին համապատասխան տրվող օրերի ընդհանուր քանակի կրճատման (8-12 օր):