Հոդված 110. Արտադրանքի նորմաները կատարելու համար աշխատանքի նորմալ պայմանների ապահովումը
Հոդված 110. Արտադրանքի նորմաները կատարելու համար աշխատանքի նորմալ պայմանների ապահովումը
Բանվորների ու ծառայողների կողմից արտադրանքի նորմաները կատարելու համար ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիան պարտավոր է աշխատանքի նորմալ պայմաններ ապահովել: այդպիսի պայմաններ են համարվում`
1) մեքենաների, հաստոցների և հարմարանքների սարքին վիճակը.
2) տեխնիկական փաստաթղթերի ժամանակին ապահովումը.
3) աշխատանքների կատարման համար անհրաժեշտ նյութերի ու գործիքների պատշաճ որակը և դրանց ժամանակին մատուցումը.
4) արտադրությանը ժամանակին էլեկտրաէներգիա, գազ և էներգասնուցման այլ աղբյուրներ մատակարարելը.
5) աշխատանքի անվտանգ և առողջ պայմաններ (անվտանգության տեխնիկայի կանոնների ու նորմաների պահպանումը, անհրաժեշտ լուսավորությունը, ջեռուցումը, օդափոխությունը, աշխատողների առողջության վրա բացասական ազդեցություն ունեցող աղմուկի, ճառագայթման, թրթիռների և ուրիշ գործոնների վնասակար հետևանքների վերացումը և այլն):