Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 1997-02-01-ից մինչև 2000-11-15։Բացել գործող տեքստը

Հոդված 126. Երաշխիքներ և փոխհատուցումներ այլ վայրում աշխատանքի ընդունման դեպքում

գործել է մինչև 2000-11-15Բացել ARLIS-ում

Հոդված 126. Երաշխիքներ և փոխհատուցումներ այլ վայրում աշխատանքի ընդունման դեպքում

Աշխատանքի ընդունման կապակցությամբ ( նախնական պայմանավորվածությամբ) այլ վայր տեղափոխվող աշխատողներին վճարվում են սույն օրենսգրքի 125 Հոդվածում նշված փոխհատուցումները և տրվում են երաշխիքներ, բացի միանվագ նպաստի վճարումից, որը աշխատողներին կարող է վճարվել կողմերի համաձայնությամբ:

Սույն օրենսգրքի 123-126 հոդվածներում նշված աշխատողներին տրվող փոխհատուցումների չափերը, դրանց վճարման և երաշխիքներ տալու կարգը, ինչպես նաև ասպիրանտուրան, կլինիկական օրդինատուրան, բարձրագույն, միջնակարգ մասնագիտական, պրոֆեսիոնալ-տեխնիկական և այլ ուսումնական հաստատություններ ավարտելուց հետո բաշխման կարգով կամ կազմակերպված հավաքագրման և հասարակական կոչի կարգով աշխատանքի ուղարկելու կապակցությամբ այլ վայր ( այլ բնակավայր` ըստ գոյություն ունեցող վարչատերիտորիալ բաժանման ) տեղափոխվող անձանց տրվող երաշխիքները և փոխհատուցումները սահմանվում են ԽՍՀ Միության օրենսդրությամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։