Հոդված 148. Տույժեր աշխատանքային կարգապահությունը խախտելու համար
Հոդված 148. Տույժեր աշխատանքային կարգապահությունը խախտելու համար
Աշխատանքային կարգապահության խախտման համար ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիան կիրառում է հետևյալ կարգապահական տույժերը`
1) դիտողություն.
2) նկատողություն.
3) խիստ նկատողություն.
4) փոխադրում ավելի ցածր վարձատրվող աշխատանքի մինչև երեք ամիս ժամանակով կամ ավելի ցածր պաշտոնի նշանակում նույն ժամանակով. աշխատանքային կարգապահության սիստեմատիկ խախտման, անհարգելի պատճառներով գործալքության, հարբած վիճակում, թմրամիջոցներով կամ թունամիջոցներով արբեցած վիճակում աշխատանքի ներկայանալու համար բանվորը կամ ծառայողը կարող է փոխադրվել ցածր վարձատրվող այլ աշխատանքի կամ նշանակվել այլ ավելի ցածր պաշտոնի սույն կետի առաջին պարբերությունում նշված ժամկետով:
5) աշխատանքից արձակում ( 36 հոդվածի 3-րդ, 4-րդ, 7-րդ և 8-րդ կետեր): Կարգապահական պատասխանատվության վերաբերյալ օրենսդրությամբ և կարգապահական կանոնադրություններով բանվորների և ծառայողների առանձին կատեգորիաների համար կարող են նախատեսվել նաև այլ կարգապահական տույժեր: