Հոդված 184. Կանանց համար չթույլատրվող աշխատանքներ
Հոդված 184. Կանանց համար չթույլատրվող աշխատանքներ
Արգելվում է կանանց աշխատանքը կիրառել ծանր կամ վնասակար պայմաններ ունեցող, ինչպես նաև ստորերկրյա աշխատանքներում, բացի մի քանի ստորերկրյա աշխատանքներից ( ոչ ֆիզիկական աշխատանքներ կամ սանիտարական ու կենցաղային սպասարկման աշխատանքներ):
Ծանր և վնասակար պայմաններ ունեցող աշխատանքների ցանկը, ուր արգելվում է կանանց աշխատանքի կիրառումը, հաստատվում է օրենսդրությամբ սահմանված կարգով: արգելվում է կանանց համար սահմանված նորմաները գերազանցող ծանրությունների փոխադրումն ու տեղաշարժումը նրանց կողմից: