Հոդված 246. Աշխատանքային վեճերի քննումը ենթակայության կարգով վերադաս մարմինների կողմից
Հոդված 246. Աշխատանքային վեճերի քննումը ենթակայության կարգով վերադաս մարմինների կողմից
Ենթակայության կարգով վերադաս մարմինների կողմից աշխատանքային վեճերը քննվում են`
1) աշխատանքային վեճերի քննման կարգի կանոնադրության հ.1 հավելվածի հ.1 ցանկում նախատեսված պաշտոններ զբաղեցնող աշխատողների դիմումներով` արձակման, արձակման պատճառների ձևակերպումը փոխելու և նրանց այլ աշխատանքի փոխադրելու, ինչպես նաև կարգապահական տույժերի ենթարկելու հարցերով.
2) աշխատանքային վեճերի քննման կարգի կանոնադրության հ.1 հավելվածի հ.2 ցանկում թվարկված պաշտոններ զբաղեցնող աշխատողների դիմումներով` արձակման կամ արձակման պատճառների ձևակերպումը փոխելու հարցերով, եթե արձակումը կապված է զբաղեցրած պաշտոնին սահմանված կարգով նրանց անհամապատասխան ճանաչելու կամ նոր ժամկետով չընտրվելու հետ.
3) իրենց կարգապահական տույժերի ենթարկելու վերաբերյալ այն աշխատողների դիմումներով, որոնք կարգապահական պատասխանատվություն են կրում ըստ կարգապահական կանոնադրությունների.
4) ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների ղեկավար աշխատողների դիմումներով այն դրամական պարգևատրումների հարցերի վերաբերյալ, որոնց վճարումը, նրանց գործող կանոնադրությունների համաձայն, հաստատվում է վերադաս կազմակերպությունների ղեկավարների կողմից: Ենթակայության կարգով վերադաս մարմնի կողմից ընդունված որոշման հիման վրա նախկին աշխատանքում աշխատողին վերականգնելու դեպքում նրան վճարվում է հարկադրական պարապուրդի ժամանակի համար` արձակման օրից, կամ ցածր վարձատրվող աշխատանքի ժամանակի համար, բայց ոչ ավելի, քան երեք ամսվա համար: ընդ որում համապատասխանաբար կիրառվում են սույն օրենսգրքի 240, 242 հոդվածները: