Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 1997-02-01-ից մինչև 2000-11-15։Բացել գործող տեքստը

Հոդված 48. Հնգօրյա աշխատանքային շաբաթը և ամենօրյա աշխատանքի տևողությունը

գործել է մինչև 2000-11-15Բացել ARLIS-ում

Հոդված 48. Հնգօրյա աշխատանքային շաբաթը և ամենօրյա աշխատանքի տևողությունը

Բանվորների ու ծառայողների համար սահմանվում է հնգօրյա աշխատանքային շաբաթ` երկու հանգստյան օրով: Հնգօրյա աշխատանքային շաբաթի դեպքում ամենօրյա աշխատանքի (հերթափոխի) տևողությունը որոշվում է ներքին աշխատանքային կարգապահության կանոններով կամ հերթափոխության գրաֆիկներով, որպիսիք հաստատում է ադմինիստրացիան` համաձայնեցնելով ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության արհմիութենական կոմինտեի հետ, հաշվի առնելով աշխատանքի յուրահատկությունը, աշխատավորական կոլեկտիվի կարծիքը և պահպանելով աշխատանքային շաբաթի սահմանված տևողությունը ( 44-47 հոդվածներ):

Հնգօրյա աշխատանքային շաբաթը սահմանում է ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիան` արհմիութենական կոմիտեի հետ համատեղ, հաշվի առնելով աշխատանքի յուրահատկությունը, աշխատավորական կոլեկտիվի կարծիքը և համաձայնեցնելով պատգամավորների տեղական խորհրդի հետ:

Հերթափոխության գրաֆիկները, որպես կանոն, ոչ ուշ, քան դրանց կիրարկումից մեկ ամիս առաջ, ի գիտություն են հայտնվում բանվորներին ու ծառայողներին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։