Հոդված 11. Բազմակողմ համակարգի գործողության ոլորտը
Հոդված 11. Բազմակողմ համակարգի գործողության ոլորտը
11.1. 1-ին հոդվածում նշված` պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսների պահպանումը և կայուն օգտագործումը, ինչպես նաև դրանց օգտագործումից ստացված շահույթի արդար և հավասարաչափ բաշխումը ապահովելու համար Բազմակողմ համակարգը տարածվում է սննդի անվտանգության և փոխկախվածության չափանիշներին համապատասխան կազմված` 1-ին Հավելվածում թվարկված` պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսների վրա:
11.2. 11-րդ հոդվածի 1-ին կետում նշված Բազմակողմ համակարգը ներառում է 1-ին Հավելվածում թվարկված` պարենի և գյուղատնտեսության համար բոլոր բույսերի գենետիկական ռեսուրսները, որոնք գտնվում են Պայմանավորվող կողմերի հսկողության ներքո և հանրային սեփականություն են: Բազմակողմ համակարգի գործողության ոլորտն առավելագույնս ընդլայնելու նպատակով Պայմանավորվող կողմերն առաջարկում են 1-ին Հավելվածում թվարկված` պարենի և գյուղատնտեսության համար բույսերի այլ գենետիկական ռեսուրսներ ունեցողներին ընդգրկել պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական այդ ռեսուրսները Բազմակողմ համակարգի մեջ:
11.3. Պայմանավորվող կողմերը նաև համաձայնում են ձեռնարկել համապատասխան միջոցներ պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսներին տիրապետող` իրենց իրավասության տակ գտնվող ֆիզիկական և իրավաբանական անձանց խրախուսելու համար, որ նրանք ներգրավեն այդ բուսական գենետիկական ռեսուրսները Բազմակողմ համակարգում:
11.4. Պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո` 2 տարվա ընթացքում, Ղեկավար մարմինը գնահատում է 11-րդ հոդվածի 3-րդ կետում նշված Բազմակողմ համակարգում պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսների ներգրավման աշխատանքները: Տրված գնահատականների հիման վրա Ղեկավար մարմինը որոշում է, թե արդյոք կշարունակի՞ դյուրացված լինել մատչելիությունը 11.3-րդ կետում նշված այն ֆիզիկական և իրավաբանական անձանց համար, ովքեր չեն ընդգրկել պարենի և գյուղատնտեսության համար այդ բույսերի գենետիկական ռեսուրսները, թե կձեռնարկվեն այլ միջոցներ, որոնք նպատակահարմար կհամարվեն:
11.5. Բազմակողմ համակարգն ընդգրկում է նաև պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսները, որոնք թվարկված են 1-ին Հավելվածում և առկա են միջազգային գյուղատնտեսական հետազոտությունների խորհրդատու խմբի Միջազգային գյուղատնտեսական հետազոտությունների ex situ հավաքածուներում, ինչպես նախատեսված է 15-րդ հոդվածի 1.ա կետով, և այլ միջազգային հիմնարկներում` համաձայն 15-րդ հոդվածի 5-րդ կետի: