Անցնել բովանդակությանը
ՕԺԱՆԴԱԿ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐ

Հոդված 17. Պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսների տեղեկատվական գլոբալ համակարգ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 17. Պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսների տեղեկատվական գլոբալ համակարգ

17.1. Պայմանավորվող կողմերը համագործակցում են գլոբալ տեղեկատվական համակարգ մշակելու և ուժեղացնելու համար` պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսներին վերաբերող` գիտական, տեխնիկական և միջավայրային տեղեկատվության փոխանակումը դյուրացնելու համար` հիմնված գոյություն ունեցող տեղեկատվական համակարգերի վրա, ակնկալելով, որ տեղեկատվության նման փոխանակումը կնպաստի օգուտների բաշխմանը` պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսներին վերաբերող տեղեկատվությունը մատչելի դարձնելով բոլոր երկրներին: Տեղեկատվական գլոբալ համակարգը ստեղծելիս հայցվում է Կենսաբանական բազմազանության մասին Կոնվենցիայի միջնորդության մեխանիզմը:

17.2. Նյութի պահպանվածությունն ապահովելու նպատակով Պայմանավորվող կողմերից տեղեկություն ստանալու հիման վրա հարկ է նախատեսել պարենի արտադրության և գյուղատնտեսության վարման համար բույսերի գենետիկական ռեսուրսների արդյունավետ աջակցություն` վտանգ սպառնալու մասին վաղ նախազգուշացման միջոցներ:

17.3. Պայմանավորվող կողմերը համագործակցում են ՖԱՕ-ի` Պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսների հանձնաժողովի հետ` աշխարհում գոյություն ունեցող` պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսների վիճակի պարբերական վերագնահատման ժամանակ` 14-րդ հոդվածում նշված Գործողությունների փոխանցիկ գլոբալ նախագծի նորացումը դյուրացնելու համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։