Հոդված 23. Պայմանագրի փոփոխությունները
Հոդված 23. Պայմանագրի փոփոխությունները
23.1. Ցանկացած Պայմանավորվող կողմ կարող է սույն Պայմանագրում առաջարկել փոփոխություններ:
23.2. Սույն Պայմանագրին առնչվող փոփոխություններն ընդունվում են Ղեկավար մարմնի նստաշրջանի ժամանակ: Քարտուղարն առաջարկված փոփոխությունների տեքստն ուղարկում է Պայմանավորվող կողմերին դրա հնարավոր ընդունման նստաշրջանի սկզբից ոչ ուշ, քան վեց ամիս ժամանակահատվածում:
23.3. Սույն Պայմանագրի բոլոր փոփոխություններն ընդունվում են Ղեկավար մարմնի նստաշրջանին մասնակցող Պայմանավորվող կողմերի կոնսենսուսի հիման վրա:
23.4. Ղեկավար մարմնի կողմից ընդունված ցանկացած փոփոխություն Պայմանավորվող կողմերի համար ուժի մեջ է մտնում վավերագրերը կամ Պայմանավորվող կողմերի երկու երրորդով վավերացված, ընդունված կամ հավանություն ստացած փաստաթղթերը ի պահ հանձնելուց իննսուն օր հետո: Այնուհետև փոփոխություններն ուժի մեջ են մտնում ցանկացած այլ Պայմանավորվող կողմի համար` վավերագրերն ու հավաստագրերը ի պահ հանձնելուց հետո` իննսուներորդ օրը:
23.5. Սույն հոդվածի նպատակների համար ՊԳԿ-ի անդամ կազմակերպության կողմից ի պահ հանձնված փաստաթուղթը լրացուցիչ չի համարվում այն փաստաթղթերին, որոնք ի պահ են հանձնվում այդ կազմակերպության անդամ պետությունների կողմից: