Անցնել բովանդակությանը
ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 29. ՊԳԿ-ի անդամ կազմակերպությունները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 29. ՊԳԿ-ի անդամ կազմակերպությունները

29.1. Երբ ՊԳԿ-ի անդամ կազմակերպությունն ի պահ է հանձնում վավերագիրը, ընդունման, հաստատման կամ սույն Պայմանագրին միանալու մասին փաստաթուղթը, անդամ կազմակերպությունը պետք է, ՊԳԿ-ի Կանոնադրության 2-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն, ծանուցի ՊԳԿ-ի Կանոնադրության 2-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն ներկայացված իր իրավասության վերաբերյալ հայտարարությունում տեղի ունեցած ցանկացած փոփոխության մասին, որը կարող է պահանջվել սույն Պայմանագրին նրա միանալու լույսի ներքո: Սույն Պայմանագրի ցանկացած Պայմանավորվող կողմ կարող է ցանկացած ժամանակ ՊԳԿ-ի անդամ կազմակերպությանը, որը համարվում է սույն Պայմանագրի Պայմանավորվող կողմերից մեկը, դիմել խնդրանքով` տեղեկատվություն ներկայացնել այն մասին, թե անդամ կազմակերպություններից և նրանց անդամ պետություններից որն է պատասխանատվություն կրում ցանկացած կոնկրետ գործառույթի կատարման համար, որի վրա տարածվում է Պայմանագիրը: Անդամ կազմակերպությունը այդ տեղեկատվությունը ներկայացնում է խելամիտ ժամկետում:

29.2. ՊԳԿ-ի Անդամ կազմակերպության կողմից ի պահ հանձնվող վավերագրերը, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթղթերը չեն համարում որպես լրացուցիչ փաստաթղթեր այն փաստաթղթերին, որոնք ի պահ են հանձնվել նրա անդամ պետությունների կողմից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։