Հոդված 9. Ագարակատերերի իրավունքները
Հոդված 9. Ագարակատերերի իրավունքները
9.1. Պայմանավորվող կողմերը ճանաչում են այն հսկայական ներդրումը, որն աշխարհի բոլոր տարածաշրջանների և հատկապես մշակովի բույսերի բազմատեսակության և ծագման կենտրոնների տեղական համայնքներն ու ագարակատերերը կատարել են և կշարունակեն կատարել` ողջ աշխարհում սննդի արդյունաբերության և գյուղատնտեսական այլ մթերքների հիմքը կազմող բույսերի գենետիկական ռեսուրսների պահպանման և զարգացման համար:
9.2. Պայմանավորվող կողմերը համաձայնում են, որ պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսներին վերաբերող` ագարակատերերի իրավունքների իրականացման պատասխանատվությունն ընկնում է նրանց ազգային կառավարությունների վրա: Իր պահանջներին և առաջնայնություններին համապատասխան` յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ, անհրաժեշտության դեպքում և համաձայն իր ազգային օրենսդրության, ձեռնարկում է միջոցներ ագարակատերերի իրավունքների պաշտպանության և աջակցության համար, ներառյալ`
ա) պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսներին վերաբերող ավանդական գիտելիքների պաշտպանությունը,
բ) պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսների օգտագործումից ստացված շահույթի հավասարաչափ բաշխմանը մասնակցելու իրավունքը, և
գ) պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսների պահպանման և կայուն օգտագործման հարցերի հետ կապված որոշումների ընդունմանն ազգային մակարդակով մասնակցելու իրավունքը:
9.3. Սույն հոդվածում ոչինչ չի մեկնաբանվում որպես ագարակատերերի ցանկացած իրավունքը սահմանափակող բազմացման համար տնտեսություններում պահպանված սերմերի նյութերի պահպանման, օգտագործման, փոխանակման և վաճառքի համար` համաձայն ազգային օրենսդրության կամ անհրաժեշտության դեպքում: