Հոդված 7. Ազգային պարտավորություններն ու միջազգային համագործակցությունը
Հոդված 7. Ազգային պարտավորություններն ու միջազգային համագործակցությունը
7.1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ անհրաժեշտության դեպքում իր ռազմավարությանը և գյուղատնտեսության ու գյուղական տեղանքի զարգացմանը ուղղված ծրագրերում ներառում է 5-րդ և 6-րդ հոդվածներում նշված գործողությունները և պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսների պահպանման և կայուն օգտագործման հիմնախնդիրների շուրջ անմիջականորեն կամ ՊԳԿ միջնորդությամբ համագործակցում է Պայմանավորվող մյուս կողմերի և այլ համապատասխան միջազգային կազմակերպությունների հետ:
7.2. Միջազգային համագործակցությունը ուղղված է, մասնավորապես.
ա) պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսների պահպանման և պարբերական օգտագործման խնդրում զարգացող և անցումային տնտեսությամբ երկրների ներուժի ստեղծմանը կամ հզորացմանը,
բ) պահպանության, գնահատման, փաստաթղթաբանության, գենետիկական հզորացման, բույսերի սելեկցիայի, սերմերի բազմացման խնդրում միջազգային օժանդակության ընդլայնմանը, ինչպես նաև, IV մասին համապատասխան, պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսների համատեղ օգտագործման ոլորտում նաև անհրաժեշտ տեղեկատվության ու տեխնոլոգիաների հարցում դրանց տրամադրմանը կամ փոխանակմանը,
գ) 5-րդ մասով նախատեսված ինստիտուցիոնալ միջոցների ստեղծմանը և ուժեղացմանը, և
դ) 18-րդ հոդվածում նշված ֆինանսավորման ռազմավարության կիրառմանը: