Հոդված 5. Պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսների պահպանում, հետազոտում, հավաքում, բնութագրում, գնահատում և փաստաթղթաբանություն
Հոդված 5. Պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսների պահպանում, հետազոտում, հավաքում, բնութագրում, գնահատում և փաստաթղթաբանություն
5.1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ ազգային օրենսդրությանը համապատասխան և, անհրաժեշտության դեպքում, Պայմանավորվող այլ կողմերի հետ համագործակցությամբ նպաստում է պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսների հետազոտման, պահպանման և կայուն օգտագործման համալիր մոտեցմանը և, մասնավորապես, հարկ եղած դեպքերում.
ա) իրականացնում է պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսների հետազոտումն ու ապրանքագրումը` հաշվի առնելով գոյություն ունեցող պոպուլյացիաների ներկա վիճակը և փոփոխականության աստիճանը, այդ թվում` նաև նրանց մեջ, որոնք կարող են օգտագործվել այն դեպքերում, երբ նրանց որևէ վտանգ է սպառնում,
բ) աջակցում է պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսների և այն բուսական գենետիկական ռեսուրսների մասին հավելյալ համապատասխան տեղեկատվության հավաքմանը, որոնց վտանգ է սպառնում, կամ որոնք կարող են օգտագործվել,
գ) անհրաժեշտության դեպքում աջակցում կամ սատարում է ագարակատերերի կամ տեղական համայնքների ջանքերին, որոնք ուղղված են տնտեսություններում պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսների ռացիոնալ կառավարմանը և պահպանմանը,
դ) աջակցում է պարենի արտադրության համար in situ մշակովի բույսերի վայրի տեսակների և վայրի բույսերի պահպանությանը, ի թիվս այլոց` պահպանվող շրջաններում աջակցություն ցուցաբերելու միջոցով, մշտական և տեղական համայնքի ջանքերով,
ե) համագործակցում է ex situ արդյունավետ և կայուն պահպանման համակարգի ստեղծմանը նպաստելուն` պատշաճ ուշադրություն հատկացնելով համապատասխան փաստաթղթաբանության, բնութագրման, վերականգնման և գնահատման անհրաժեշտությանը, և աջակցում է պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսների կայուն օգտագործման համակարգի կատարելագործման նպատակով համապատասխան տեխնոլոգիաների մշակմանը և փոխանցմանը,
զ) իրականացնում է պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսների կենսունակության ապահովման, փոփոխականության աստիճանի և հավաքածուների գենետիկական ամբողջականության դիտարկում:
5.2. Պայմանագրի Կողմերն անհրաժեշտության դեպքում քայլեր են ձեռնարկում պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսներին սպառնացող վտանգները նվազագույնի հասցնելու, իսկ եթե հնարավոր է` վերացնելու համար: