ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 26. Վավերացում, ընդունում կամ հավանություն
Հոդված 26. Վավերացում, ընդունում կամ հավանություն
Սույն Պայմանագիրը ենթակա է վավերացման, ընդունման կամ հաստատման ՊԳԿ-ի անդամների և ՊԳԿ-ի անդամներ չհանդիսացող կողմերի կողմից, որոնք նշված են 25-րդ հոդվածում: Վավերագրերը, ընդունման կամ հաստատման փաստաթղթերը ի պահ են հանձնվում ավանդապահին: