Հոդված 6. Բույսերի գենետիկական ռեսուրսների կայուն օգտագործումը
Հոդված 6. Բույսերի գենետիկական ռեսուրսների կայուն օգտագործումը
6.1. Պայմանավորվող կողմերը մշակում և իրականացնում են համապատասխան ռազմավարություն և ձեռնարկում են օրենսդրական միջոցներ, որոնք նպաստում են պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսների կայուն օգտագործմանը:
6.2. Պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսների կայուն օգտագործումը կարող է ներառել այնպիսի միջոցներ, ինչպիսիք են.
ա) գյուղատնտեսության ոլորտում արդար քաղաքականության իրականացումը, որը անհրաժեշտության դեպքում օժանդակում է ագարակային բազմազան համակարգերի մշակմանը և հաստատմանը, որոնք բարելավում են գյուղատնտեսական կենսաբանական բազմազանության և այլ բնական ռեսուրսների կայուն օգտագործումը,
բ) հետազոտությունների աշխուժացումը, որոնք բարելավում և պահպանում են կենսաբանական բազմազանությունը` ներտեսակային և միջտեսակային փոփոխականությունը մեծացնելով` ի շահ ագարակատերերի և առավելապես այն ագարակատերերի, ովքեր ստեղծում և օգտագործում են իրենց սեփական տեսակները և կիրառում են բնապահպանական սկզբունքներ հողի բերրիության պահպանման համար և հիվանդությունների, մոլախոտերի ու վնասատուների դեմ պայքարում,
գ) անհրաժեշտության դեպքում` այն բույսերի սելեկցիային օժանդակումը, որոնք ագարակատերերի օժանդակությամբ առանձնապես զարգացող երկրներում ուժեղացնում են հատկապես սոցիալական, տնտեսական և բնապահպանական պայմաններին հարմարված, այդ թվում` սահմանային շրջաններում տեսակների ստեղծման ներուժը,
դ) ագարակատերերի տրամադրության տակ գտնվող մշակովի բույսերի գենետիկական բազայի ընդլայնումը և գենետիկական բազմազանության շրջանակի մեծացումը,
ե) անհրաժեշտության դեպքում` աջակցումը տեղական և տեղի պայմաններին հարմարված մշակաբույսերի, սորտերի և տեսակների օգտագործման ընդլայնմանը,
զ) անհրաժեշտության դեպքում` ռացիոնալ օգտագործման, տնտեսություններում մշակովի բույսերի պահպանման և կայուն օգտագործման գործընթացում սորտերի և տեսակների բազմազանության առավել լայն կիրառման օժանդակումը և մշակովի բույսերի խոցելիության և գենետիկական էռոզիայի նվազման նպատակով բույսերի սելեկցիայի և գյուղատնտեսական մշակումների միջև սերտ կապերի հաստատումը, ինչպես նաև, կայուն զարգացման հետ միաժամանակ, համաշխարհային պարենային արդյունաբերության մեծացումը, և
է) սորտերի արտահայտիչ և սերմնային նյութի բաշխումը կարգավորող սելեկցիաների և իրավիճակի ռազմավարության և կանոնակարգերի դիտարկումը և, անհրաժեշտության դեպքում, հստակեցումը: